Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում Քոչարյանի շուրջ ընդդիմադիր բևեռի ձևավորումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա իր շուրջ համախմբել ընդդիմությանը:

«Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջ համախմբել ընդդիմությանը, սակայն չեմ կարծում, որ կստացվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանի ներկայիս իշխանության աջակիցը հայ ժողովուրդն է, թե ով որտեղ կհավաքվի, ինչ կխոսեն, ինչ կհիշեն իրենց խնդիրն է: Նա ավելացրեց, որ Հայաստանի իշխանության ամենամեծ դաշնակիցը, գործընկերը հայ ժողովուրդն է:

«Ես լուրջ մրցակից եմ համարում խորհրդարանական ընդդիմությանը, իսկ, թե նախկին բեկորները միավորվում են, որ փրկեն իրենց, իրենց արածը, դա քիչ է հետաքրքրում: Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախի իշխանությունն է աջակցում այդ գործին, ապա ես այդպես չեմ կարծում: Պաշտոնապես Արցախի իշխանությունը չի աջակցում, դա իշխանության մեջ գտնվող անհատների մակարդակով է: Դա իրենց գործն է, իրենց խնդիրն է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 7-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Ի պատասխան նամակին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաեւ Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:

Հայերեն Русский

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը