Պատգամավորն ահազանգում է շինարարական կազմակերպություններից ստացած բողոքների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում շինարարական մրցույթների պատշաճ անցկացումն ապահովելու հարցի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին խոսեց ԱԺ հայտարարությունների ժամանակ:

«Այս օրերին տարբեր պատգամավորներ բողոքներ են ստանում շինարարական կազմակերպություններից, որ շինարարական մրցույթները չեն կայանում կամ հետաձգվում են, կամ արդեն կայացած մրցույթների հաղթողները չեն հայտարարվում ինչ-ինչ պատճառներով: Եվ հարց է առաջանում, թե ինչու են քնեցվում գումարները, մանավանդ որ այդ գումարների մեծ մասը վարկային միջոցներ են, և դրանց համար պետությունը տոկոսներ է վճարում: Եվ ոլորտում հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի հնարավորինս շուտ տարբեր տեսակի մրցույթները հայտարարվեն, արագ արվեն աշխատանքները և շինարարական կազմակերպությունները կարողանան մտնել գործի մեջ՝ հաշվի առնելով, որ շինարարական սեզոնն է գալիս»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է շինթույլտվություններին: Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում, թե այլ մարմիններում շինթույլտվությունների հարցը բավականին բարդացել է: «Ես հասկանում եմ, որ դա կապված է նախկինում տեղի ունեցող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմների հետ, փորձում են կանխարգելել: Բայց այստեղ պետք է բավականին ակտիվ միջամտություն անել և շինարարական ոլորտում ակտիվության հնարավորություն տալ »,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը