Եղանակը կտաքանա 5-6 աստիճանով, առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մայիսի 5-10-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский