Սպորտ

Մոուրինյոն կարող է գլխավորել «Ռոմա»-ն

1 րոպեի ընթերցում

  Մոուրինյոն կարող է գլխավորել «Ռոմա»-ն

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի ֆուտբոլային մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի ղեկավարությունը նոր մարզչի ակտիվ փնտրտուքների մեջ է: «Ռոմա»-ի ներկա գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին: «Ռոմա»-ն նրան փոխարինողների շարքում տեսնում է նաև Մոուրինյոյին:

2018 թվականի դեկտեմբերի Մոուրինյոն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, ինչից հետո պորտուգալացի մասնագետը դեռևս ոչ մի ակումբի հետ պայմանագիր չի ստորագրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում