Սպորտ

«Արսենալ»-ի երկրպագուներն ընտրել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

1 րոպեի ընթերցում

 «Արսենալ»-ի երկրպագուներն ընտրել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ն ընտրել է 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկության արդյունքում մրցաշրջանի համար լավագույնն է ճանաչվել ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը: Քվեարկողների 35 տոկոսը հենց Լյակազեթին են ընտրել: Հարձակվողը 46 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում՝ խփելով 18 գնդակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն շնորհավորել է Լյակազեթին` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում