Հայաստանի նվագախմբերը դասական և ջազային մեկնաբանությամբ կհնչեցնեն Պյոտր Չայկովսկու և Էդվարդ Գրիգի ստեղծագործությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական կամերային և Հայկական պետական ջազ նվագախմբերը «Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգային ծրագրում կկատարեն Չայկովսկու «Շչելկունչիկ» և Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունները նախ դասական, այնուհետև ջազային տարբերակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Սա շատ հետաքրքիր նախագիծ է: Ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես է հնչում նույն ստեղծագործությունը տարբեր երաժշտական ոճերում: Գոյություն ունեցող բոլոր երաժշտական գործերը հնարավոր է ներկայացնել տարբեր մոտեցումներով, ուղղակի պետք է գտնել այն մարդուն, որը կմշակի դրանք: Ջազ երաժիշտ Դյուկ Էլինգտոնը հանձն առավ նորովի մատուցել Չայկովսկու և Գրիգի ստեղծագործությունները»,- մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Հայկական պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի խոսքով` ջազային երաժիշտները պարբերաբար անդրադարձել են դասական նմուշներին. դա մեծ գայթակղություն է: «Էլինգտոնը, հավանաբար, առաջինն էր, որը նման փորձ արեց: Նա Չայկովսկու «Շչելկունչիկ» և Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունների գործիքավորումներն ու ձայնագրություններն իրականացրել է 1960 թվականին»,-պատմեց Հյուսնունցը:

Նա խոստովանեց, որ փորձերի ընթացքում վայելում է այդ գեղեցիկ գործիքավորումը և գնալով ավելի է կապվում դրա հետ: «Ուրախ կլինեմ, եթե կրկին այդ ստեղծագործությունները կատարելու հնարավորություն լինի»,-ընդգծեց դիրիժորը:

Հյուսնունցն ասաց, որ գուցե գտնվեն մարդիկ, որոնց համար դասական երաժշտության ջազային մեկնաբանությունը համոզիչ չլինի, բայց այն շատ հրապուրիչ է: «Պետք չէ որոշել, թե որ մոտեցումն է ավելի լավը, հարկավոր է ունենալ այլընտրանք, որը նույնպես գեղեցիկ է»,-եզրափակեց նա:

Հայերեն

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը