Հայ կին մրցավարը կսպասարկի ֆուտբոլի կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության եզրափակիչ մրցաշարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կին մրցավարը կսպասարկի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 5-ից 17-ը՝ Բուլղարիայում, կկայանա կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը՝ Բուլղարիայի, Դանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Անգլիայի, Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում է նաև Հայաստանի մրցավարական կորպուսի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը:
Կարդացեք հոդվածը` Русский