Պաշտոնական

Արմեն Սարգսյանը Մատենադարանի ղեկավարության հետ քննարկել է ինստիտուտի միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն ուղղված ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Մատենադարանի ղեկավարության հետ քննարկել է ինստիտուտի միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն ուղղված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, տնօրենի գիտական գծով տեղակալ Կարեն Մաթևոսյանի, գիտքարտուղար Վահե Թորոսյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձել Մատենադարանի գործունեության միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն ուղղված ծրագրերին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում