ՔՊ նիստին հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվեց։

Լրագրողների հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ նման նիստերը բաց են կուսակցության բոլոր անդամների համար։ «Նիստին քննարկվել են ՔՊ առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպչական հարցերը։ Հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը, որոնց թիվը 65 է, և անդամության հաստատելու ցուցակը։ Անդամներն ուղղակի ներկայացրել են իրենց։ Նաև քննարկում տեղի ունեցավ, թե ինչ ձևաչափով է տեղի ունենալու ներկուսակցական քարոզարշավը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա։

Կոստանյանի կարծիքով՝ ՔՊ-ն շատ լավ ավանդույթ է ձևավորելու ու ցույց տալու, թե ինչպես կարելի է իրականացնել ներկուսակցական ընտրություններ։ Վերջինս հույս ունի, որ իրենց օրինակը վարակիչ կլինի մյուս կուսակցություններ համար։

«Նշեմ, որ մեր բոլոր թեկնածուներն ունենալու են իրենց ծրագրային ելույթները կուսակցության անդամների ու պատվիրակների համար։ Ելույթները լինելու են հրապարակային և հասանելի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ կարծում ենք, որ իշխող ուժի ներսում տեղի ունեցող այս քաղաքական իրադարձությունները պետք է թափանցիկ լինեն բոլորի համար»,- ընդգծեց Վահան Կոստանյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ անդրադարձ եղել է քաղաքական դաշտում ակտիվ քննարկվող թեմաներին, Կոստանյանը պատասխանեց, որ այս ձևաչափով միակ քննարկված թեման կուսակցության առաջիկա համագումարն ու վարչության ընտրություններն են։ Սակայն կուսակցության համագումարի վերջնական օրը դեռևս հայտնի չէ, նախնական տվյալներով՝ կլինի հունիսի կեսին։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան