Հայաստանի նախագահի հանդիպումներն ԱՄԷ ղեկավարների հետ ուղենիշ են դարձել համագործակցության համար. Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըմայիսի 2-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և նրա գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ողջունել է միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը և վստահություն հայտնել, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել վերջերս ԱՄԷ կատարած իր այցի ընթացքում, իրականություն կդառնան: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ծրագրերի իրագործմանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղն ասել է, որ Հայաստանի նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում ԱՄԷ ղեկավարների հետ կայացած հանդիպումներն ուղենիշ են դարձել, որպեսզի այսօր ինքը Հայաստանում քննարկումներ անցկացնի տարբեր ոլորտների շուրջ:

Նա տեղեկացրել է, որ արդեն տեղի են ունեցել հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումները, որոնց ընթացքում որոշակի համաձայնության են հասել մի շարք կարևոր հարցերում:

Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն ասել է, որ ակնկալում են ավելի սերտ համագործակցություն ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ կան էմիրաթական գործարարության հաջողված օրինակներ՝ ԱՄԷ պետնախարարը կարևորել է ինչպես դրանց հետագա ծավալումը, այնպես էլ հայաստանցի գործարարների ներկայությունը էմիրաթական շուկայում:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան