Հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունները նոր նախադրյալներ կստեղծեն արտահանմանը կողմնորոշված ճյուղերի զարգացման համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով պետությունը նաև արտահանմանը կողմնորոշված ճյուղերի շահութաբերության զարգացման համար նոր հնարավորություններ է ստեղծում: Մասնավորապես, շահութահարկը նվազեցվում է, եկամտահարկը դառնում համահարթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Մինչ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի մշակումը որոշակի վերլուծություններ են կատարվել՝ ախտորոշելու ներկայիս տնտեսական իրողությունները և դրանց զարգացման հնարավորություններն ու առաջնահերթությունները: Առաջին միտումն այն էր, որ արտահանմանը կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունն էականորեն զիջում է ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտների շահութաբերությանը: Եվ, հետևաբար, ներդրումները կատարվում են ավելի շահութաբեր՝ ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտներում: Հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ արդեն իսկ արտահանվող ապրանքն ազատված է ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից: Հետևաբար, աջակցությամբ հիմնական ռեսուրսը կամ ուղղությունը պետք է լինի ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը: Եվ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է նվազեցնել շահութահարկի դրույքաչափը երկու տոկոսային կետով և ներդնել եկամտային հարկերի համահարթ դրույքաչափ»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ եկամտահարկը կդառնա 23 տոկոս, այնուհետև, յուրաքանչյուր տարի մեկական տոկոս իջնելով, կհասնի մինչև 20 տոկոսի:

Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանն իբրև բաց տնտեսություն ունեցող երկիր չի կարող տնտեսության զարգացման հեռանկարը կապել միայն ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի հնարավորությունների հետ: Նա կարևորեց բոլոր հնարավոր միջոցներով արտահանումը խրախուսելը՝ դրանով կայուն նախադրյալներ ստեղծելելով երկարաժամկետ տնտեսական աճի համար:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են