Հասարակական

Արամ Ա կաթողիկոսի  անունից ճաշ է մատուցվել ի պատիվ Լիբանանում ՀՀ խաղապահ զորախմբի անդամների

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսի  անունից ճաշ է մատուցվել ի պատիվ Լիբանանում ՀՀ խաղապահ զորախմբի անդամների

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանությունն ապրիլի 26-ին կազմակերպել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ:

Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվել է ճաշ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունեց դեսպան Վահագն Աթաբեկյանը: Դեսպան Աթաբեկյանը վերահաստատեց ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթեց հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում