Սպորտ

Էդգար Բաբայանի գոլային փոխանցումը պարտությունից փրկել է Հոբրոյին

1 րոպեի ընթերցում

Էդգար Բաբայանի գոլային փոխանցումը պարտությունից փրկել է Հոբրոյին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանի գոլային փոխանցումը Դանիայի առաջնության 32-րդ տուրում պարտությունից փրկել է «Հոբրո»-ին «Օլբորգ»-ի հետ մրցավեճում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 80-րդ րոպեին Բաբայանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Փոլ Կիրկեվոլդը:

Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Էդուարդ Բաբայանը մրցավեճին մասնակցել է առաջին րոպեներից, և խաղացել առանց փոխարինման:

«Հոբրո»-ն «Օլբորգ»-ի հետ խաղից հետո վաստակել է 27 միավոր և վտանգավոր գոտու 2-րդ խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում