Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Հանրապետության նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության համար և ընդունել հրավերը՝ ներկա գտնվելու մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությանը:

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին և հայր էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին ուղղված՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

Դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին Հանրապետության նախագահին է փոխանցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ ողջույնները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ կներդնի իր ողջ փորձառությունը՝ նպաստելու հայ-կատարական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Կատարն ունեն համագործակցության մեծ դաշտ և հաջողությամբ կարող են փոխգործակցել մասնավորապես բնապահպանության, կրթության, գիտության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում:

Հայերեն العربية English

Ախուրյան համայնքում նշվել է համայնքի օրը

Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լուսաձոր բնակավայրում կրթահամալիր է կառուցվել

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին

Հռոմի պապի մոտ վիրահատությունից հետո թոքի քաղցկեղ է հայտնաբերվել

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն ու աշակերտները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր

Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում

Արհեստական բանականությունը թույլ է տալիս խնդիրները լուծել Ալեքսանդր Մակեդոնացու ոճով. Արտեմ Օգանով