Տիգրան Ավինյանը քննարկում է անցկացրել պետական ծառայությունների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել պետական ծառայությունների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ձեռնարկվելիք բոլոր բարեփոխումների հիմքը կառավարության ծրագիրն է, որով կառավարության առաջնային խնդիրների թվում են սահմանվել ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, գործառույթների ծախսատարության գնահատումը և ծախսերի նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը, «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը։

Փոխվարչապետը հավելել է, որ հանրային ծառայությունների արդիականացումը ոչ միայն հնարավորություն կտա քաղաքացիներին լիարժեք իրացնել իրենց իրավունքները, այլև խթան կդառնա տնտեսական հեղափոխության համար։

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ոլորտում առկա հիմնական խնդիրների շուրջ, հնչել են առաջարկություններ մատնանշված խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմների մշակման վերաբերյալ: Կարևորվել է, որպեսզի պետական ծառայությունների մատուցման ոլորտում ներդրվեն քաղաքացիների կարծիքը ստանալու, ծառայությունների մոնիտորինգի և արդյունավետության գնահատման մեխանիզմներ, պատշաճ վիճակագրական գործիքներ, որոնք հնարավորություն կտան իրական ժամանակում շտկելու առկա թերությունները, բարձրացնելու մատուցվող ծառայությունների որակը։

Տիգրան Ավինյանի կողմից շեշտվել է, որ պետական ծառայությունների մատուցման ոլորտում պետք է վարվի միասնական պետական քաղաքականություն, պետք է համախմբվեն բոլոր ջանքերը պետական ծառայությունների մատուցումը որակյալ, հասանելի և արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան