Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչին լավագույնս կարող է նպաստել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը:

Հանրապետության նախագահը նաև շնորհավորել է դեսպանին գալիք տոնի՝ Նիդերլանդների Ազգային օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցը, մասնավորապես գիտության, կրթության, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում