Սպորտ

Գործադիրը ՀՇՖ-ին 133 հազար դոլար հատկացրեց` աշխարհի չեմպիոնի համար պայքարում Լևոն Արոնյանի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար

2 րոպեի ընթերցում

Գործադիրը ՀՇՖ-ին 133 հազար դոլար հատկացրեց` աշխարհի չեմպիոնի համար պայքարում Լևոն Արոնյանի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացրեց 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Լևոն Արոնյանի մասնակցությունը աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին պատշաճ մակարդակով ապահովելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակների չորրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թ. պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին: Լևոն Արոնյանի կողմից 2019 թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարին պատշաճ մասնակցության համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին 2019 թ. հատկացնել 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` պատշաճ մակարդակով այդ վարկանշային մրցաշարին պատրաստվելու և աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում