Տարածաշրջանային

Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը

2 րոպեի ընթերցում

 Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ի ցույց ողջ աշխարհի առաջ տարավ թուրքական պատմագիտական-դիվանագիտական սուտն ու հերքեց հայերի դեմ իրականացված ոճրագործությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական արխիվներին նվիրված գիտաժողովի շրջանակում, հանդես գալով ելույթով, Էրդողանը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարել է, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակներին ու նրանց աջակիցների աքսորումն ամենատրամաբանական վարքագիծն է եղել»:

Չհեռանալով Հայոց ցեղասպանության հարցում ցուցաբերվող ավանդական թուրքական ժխտողականությունից՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենց արխիվներում կան մեծ թվով փաստական տվյալներ, և այդ տվյալները պետք է նախ ուսումնասիրեն հետազոտողները, և դրանից հետո միայն քաղաքական գործիչները հանդես գան հայտարարություններով:

Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը՝ Էրդողանն ասել է. «Բոլոր նրանց, ովքեր հայկական հարցի շուրջ փորձում են մեզ մարդու իրավունքների վերաբերյալ դաս տալ, ամեն անգամ ստիպված ենք հիշեցնել նրանց արյունոտ անցյալը»:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին Թուրքիայի առաջնորդի կողմից նմանօրինակ հայտարարությունների հնչեցումը վկայությունն է նրա, որ երկիրը շարունակում է հետևողական լինել պատմության և պատմական անհերքելի փաստերի ժխտման, սեփական անցյալն ուրանալու քաղաքական ժառանգությանը: Պետական մակարդակով հնչեցվող նման հայտարարությունները ոչ միայն լույս չեն սփռում այդ երկրի պատմության ամենամութ էջերի վրա, այլև շարունակում են գալիք սերունդների մեջ նոր թշնամանք ներարկել հայերի նկատմամբ:

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում