Քաղաքականություն

Հայկ Մարությանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունից քաղած ամենակարևոր դասը պետք է լինի հույսն ինքներս մեզ վրա դնելը

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունից քաղած ամենակարևոր դասը պետք է լինի հույսն ինքներս մեզ վրա դնելը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում քաղաքապետը նշեց՝ Հայոց ցեղասպանությունից պետք է դասեր քաղել:

«Սա մեր Հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկն է: Այստեղից մենք պետք է դասեր քաղենք և, ըստ իս, ամենակարևոր դասն այն է, որ մենք միշտ պետք է ուժեղ լինենք և մեր հույսը դնենք միայն մեզ վրա»,- նշեց Մարությանը:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում