Հասարակական

ԱԺ-ն ընդունեց բաժնետիրական ընկերությունների ու ՍՊԸ-ների մասին օրենքներում փոփոխությունները կատարելու մասին նախագծերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասինօրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով անդամ Հայկ Գևորգյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո եղած բոլոր առաջարկներն ընդգրկվել են օրենքի նախագծում:

«Հանձնաժողովի նիստում քննարկումների ժամանակ հնչած բոլոր առաջարկները տեղ են գտել երկրորդ ընթերցմամբ բերված նախագծում: Կարծում եմ՝ ավելացնելու ոչինչ չկա»,- նշեց Գևորգյանը:

Փոփոխությունների նախագիծն ընդունվեց 97 կողմ ձայնով:

Նախագծով առաջարկվում է սահմանափակել դուստր և կախյալ ընկերությունների կողմից հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերի ձեռքբերումը: Առաջարկվում է սահմանել, որ բաժնետերերի ժողովում որևէ դասի արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող որոշում կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը: Սահմանափակումը վերաբերելու է արտոնյալ բաժնետոմսերի համար որոշված շահաբաժինների նվազեցման հաշվարկման և կամ վճարման կարգին վերաբերող փոփոխությունների իրավունքների սահմանափակմանը: Կառավարությունն առաջարկում է նաև, որ բաց բաժնետիրական ընկերություններում տնօրենների խորհրդում լինեն անկախ անդամներ: Անկախ տնօրենի համար առաջարկվում են որոշակի սահմանափակումներ:

Հայերեն

Կան գործիքներ, որոնք կարող են օգնել ՀՀ դատավորների միությանը՝ խնդիրները լուծելու համար. Դատավորների միջազգային միության նախագահ

Իրավապահները կենտրոնանում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներկրման և արտադրության բացահայտման վրա․ գլխավոր դատախազ

Դատախազությունը մինչև սեպտեմբեր կներկայացնի անչափահասների հանցավորության կանխարգելման օրենսդրական փաթեթ

Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մաքսատուրքերի շուրջ համաձայնության են հասել

ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը հանվում է

Ուկրաինան չի մարի իր պետական ​​պարտքի մեծ մասը առաջիկա 30 տարիների ընթացքում. Ֆինանսների նախարարության պարզաբանումը

ՀՀ-ում մեկնարկած դատավորների միջազգային համաժողովը միտված է սերտ և արդյունավետ համագործակցության ամրապնդմանը

Իսրայելը և Թուրքիան Ադրբեջանում բանակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով

«Իմ Ամերիա, իմ ընտանիք». բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին