Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով:

Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ:

Անդրադառնալով Arc Publications-ի կողմից Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի երկլեզու՝ հայերեն և անգլերեն տարբերակի լույս ընծայմանը՝ նրանք նշել են, որ դա կարևոր քայլ է լինելու Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը ողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում