Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանին արհեստական բանականությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական արբանյակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին մասնակցեց «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արհեստական բանականության կողմից մշակված և ապրիլի 10-ին հրապարակված սև խոռոչի լուսանկարին՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանում արհեստական բանականությունը զարգացնելու համար մի քանի տարբերակ կա:

«Եթե Հայաստանում ուզում ենք զարգացնել արհեստական բանականությունը, մեծ ծրագրավորողներ, գիտնականներ ստեղծել, և, եթե ուզում ենք, որ Հայաստանը դառնա ժամանակակից երկիր, ունենա նաև 5-րդ սերնդի կոմունիկացիաներ, տարբեր քայլեր պետք է անենք: Դրանցից մեկն այն է, որ աշխարհահռչակ գիտնականներ գան Հայաստան, որքան հնարավոր է՝ հաճախ: Չի բացառվում, որ Հայաստանը կարիք ունի գործընկերների հետ ունենալ սեփական մեծ տեխնոլոգիական գործիքները, ընդհուպ՝ արբանյակներ»,- ասաց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ սև խոռոչի արված լուսանկարները ևս մեկ անգամ ապացուցում են, որ 100 տարի առաջ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր:

«Որպեսզի պարզ հասկանանք, թե ինչպես են կարողացել դիտել սև խոռոչն, ուղղակի վերցրել են երկրագունդը, որպես մեկ դիտակ, ամբողջ մակերեսը, օգտագործել են տարբեր դիտակներ, որոնք իրար հետ են կապել համակարգչային համակարգով, և օգտագործել են արհեստական բանականություն: Այն բոլոր տեղերը, որոնք տեսանելի չէին, արհեստական բանականությունը պատկերել է, և կարողացել է տեսնել այն, ինչ այսօր մենք տեսնում ենք: Հսկայական մեծ հայտնագործություն է, որը անուղղակի ձևով ևս մեկ անգամ ապացուցում է, որ 100 տարի առաջ Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր»,- հավելեց նա:

Ապրիլի 6-ին Վաշինգտոնում ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամը հայտարարել էր, որ Event Horizon Telescope-ը (EHT, Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակ) սև խոռոչների ուսումնասիրությունների արդյունքում սենսացիոն բացահայտում է գրանցել:

Ապրիլի 10-ին հրապարակվել է Messier 87 գալակտիկայի կենտրոնում գտնվող «սեւ խոռոչի» առաջին լուսանկարը։

Հայերեն Français Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26