Life

Հայաստանում պետք է ամեն ինչ համտեսել. Քիմ Քարդաշյանը պատասխանել է «Vogue»-ի հարցերին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում պետք է ամեն ինչ համտեսել. Քիմ Քարդաշյանը  պատասխանել է «Vogue»-ի հարցերին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Vogue» նորաձեւության հանդեսը հյուրընկալվել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից, մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդեսը 73 հարց է ուղղել Քիմ Քարդաշյանին, որոնք վերաբերում են նրա կյանքին, աշխատանքին, նախասիրություններին, ընտանիքին:

Հարցեր են ուղղվել նաև Հայաստանի մասին: Զրուցավարը փորձել է ճշտել, թե Հայաստանում Քիմ Քարդաշյանին ինչն է ավելի շատ տպավորել:

«Ուտեստները: Այնտեղ պետք է ամեն ինչ համտեսել»,-ասել է Քիմ Քարդաշյանը:

Զրուցավարի հաջորդ հարցը եղել է նրա հայերեն իմացության մասին: «Հայերեն խոսում ե՞ք»,- հայերենով հարցնում է զրուցավարը, ինչին ի պատասխան Քիմ Քարդաշյանը նշել է «Ինչպե՞ս ես»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում