Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՄՆ-ում է ԱՄՀ և ՀԲ խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ապրիլի 11-ին փոխվարչապետի այցը մեկնարկել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի, այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ հանդիպումներով:

Հանդիպումների ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև շեշտվել է վերջերս հաստատված «Երկրի գործընկերության շրջանակ 2019-2023» ռազմավարական փաստաթղթի կարևորությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: Զրուցակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթից բխող հիմնական ուղղություններով առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: Այդ համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումների հիմնական շրջանակը: Փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության շարունակականությունը հատկապես՝ կապիտալի շուկայի զարգացման, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում:

Փոխվարչապետը և Համաշխարհային բանկի պաշտոնյաները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և մտքեր փոխանակել դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Գեորգինա Բեյքերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վիբկե Շլոմերը և տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՄՖԿ-ի կողմից Հայաստանում մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ ՄՖԿ-ն աջակցություն կցուցաբերի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում՝ վստահեցնելով, որ դա կնպաստի երկրում առավել թափանցիկ և գրավիչ բիզնես միջավայրի ստեղծմանը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն