Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձաբար կնպաստեն զբոսաշրջիկների թվի ավելացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային կոմիտեի և Ռուսաստանի զբոսաշրջության գործակալության միջև ստորագրվել է համատեղ գործողությունների ծրագիր: Նախանշված գործողություններով երկրները կավելացնեն միասնական զբոսաշրջային արդյունքը, զբոսաշրջիկների այցերը փոխադարձաբար կավելանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության գործակալության միջև ստորագրվի համատեղ գործողությունների ծրագիր՝ 2019-2021թթ համար: Փաստաթղթով նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միասնական զբոսաշրջային արդյունքի ավելացմանը, այսինքն` զբոսաշրջիկների թվի ավելացմանը երկու ուղղություններով: Պետք է ձգտեն գործընթացներն այնպես իրականացնել, որպեսզի կարողանան ուղիղ կապեր ստեղծել տեղական զբոսաշրջային գործակալությունների միջև»,-ներկայացրեց փոխնախարարը:

Երկու կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի ազգային զբոսաշրջային արտադրանքները լայն տարածում ստանան անդամ երկրներում: Մասնավորապես այդ տարածումը պետք է տեղի ունենա տեղեկատվական թերթիկների, պաստառների և նմանատիպ այլ միջոցներով, որպեսզի խթանվի փոխադարձ այցելությունների քանակը: Ծրագրի մեջ մասնավորապես ներառված է, որ կողմերը պետք է իրար հետ փոխադարձաբար իրենց երկրներում հաստատված մարքետինգային ռազմավարությունների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակեն:

Փոխնախարարը նշեց, որ երկրները նաև պետք է ջանքեր գործադրեն, որ փոխանակվեն ուսուցողական ծրագրերով, մասնագիտական կադրերով, լրագրողների փոխադարձ այցելություններ կազմակերպեն, որպեսզի զբոսաշրջության գրավիչ ուղղություններն ավելի հասանելի դառնան անդամ երկրներում: Գործողությունների ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար: «Կարծում ենք, որ այն էապես կավելացվի զբոսաշրջիկների փոխադարձ այցելությունների թիվը: Գործողությունների ծրագրի շրջանակում կհաղթահարվեն նաև որոշակի ընթացակարգային խոչընդոտներ, եթե լինեն»,-եզրափակեց փոխնախարարը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացել է Մոսկվայում ապրիլի 4-ին:

Հայերեն

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար