Հասարակական

Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն պահից, երբ Լիլիթ Մարտիրոսյանին տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր, նա օժտվել է քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին խորհրդարանում հանրային լսումների ժամանակ ամբիոնից ելույթ ունեցած «Իրավունքի կողմը» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի շուրջ ծավալվող քննարկումներին։

«2015 թ. քաղաքացի Վաղինակ Մարտիրոսյանից վերցվել է անձնագիրը, նրան տրվել է Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, որտեղ գրված է` Լիլիթ Մարտիրոսյան, սեռը` արական։ Այն պահին, երբ ՀՀԿ-ն այդ մարդուն ՀՀ քաղաքացու անձնագիր է տվել, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ ու օժտել ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով»,–ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ելույթից հետո ինքը պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություններ է պահանջել, և իրեն տվել են փաստաթուղթ, որ ապրիլի 5-ին խորհրդարան մուտք գործող քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում