Իրավունք

Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող՝ 12,4 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով, 67 հա մակերեսով հողատարածք

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող՝ 12,4 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով, 67 հա մակերեսով հողատարածք

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Հիմնադրամի, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով:

«Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 15-ի վճռով՝ հաստատվել է Գլխավոր դատախազության և Հիմնադրամի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձրել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող՝ 67 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային և «բնապահպանական» գործառնական նշանակությամբ հողամասը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ է (12 միլիոն 436 հազար ԱՄՆ դոլար):

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում