Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 8-ին այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներով, որտեղ պահվում են Պորտուգալիայի ամենանշանակալի արվեստի գործերն ու հավաքածուները՝ նկարներ, քանդակներ, ոսկյա և արծաթյա զարդեր, կահույք, դեկորատիվ արվեստի գործեր։

Արմեն Սարգսյանը դիտել է ներկայացված մշակութային ժառանգությունը և արվեստի այն գործերը, որոնք Պորտուգալիայի կողմից հայտարարվել են որպես «ազգային գանձեր»։

Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարանը ստեղծվել է 1884 թվականին, այստեղ պահվում են շուրջ 40 հազար ցուցանմուշներ, որոնք թվագրվում են միջին դարերից մինչև 19-րդ դարասկիզբ, և կարևոր են ոչ միայն պորտուգալական, այլև համաշխարհային արվեստի ժառանգության պահպանման տեսանկյունից։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում