Սուրեն Պապիկյանը մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարին ուղեկցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, Վայոց ձորիմարզպետ Տրդատ Սարգսյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և այլ պաշտոնատար անձինք։

Այցի մեկնարկին Սուրեն Պապիկյանը ժամանել է Կեչուտի ջրամբար, որտեղ կառույցի պատասխանատուները նախարարին մանրամասն ներկայացրել են ջրամբարի տեխնիկատնտեսական նկարագիրը, տեղեկություններ տրամադրել այս պահին ջրամբարում ամբարված ջրի ծավալների վերաբերյալ։ Ոլորտի ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ ջրամբարը բերված է մեկնարկային վիճակի և առաջիկա ամիսներին դեպի Սևանա լիճ ջրբացթողումը կիրականացվի անխափան ու արդյունավետ:

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիրի Եղեգիսի տեղամաս ։ «Արփա-Սեւան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանը նախարարին ներկայացրել է «Արփա-Սեւան» թունելի արտադրողականության բարձրացման նպատակով կատարված և նախատեսվող շինարարարական աշխատանքները, որոնց արդյունքում սպասվում է կրկնապատկել Սեւանա լիճ տեղափոխվող ջրաքանակը։ Ըստ ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ տարում ակնկալվում է թունելի թողունակությունը մինչ այսօր եղած առավելագույնը 14,5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 18,5-19,5 մ³/վրկ, որը հնարավորություն կտա այս տարի Սևանա լիճ տեղափոխել 150 - 180 մլն մ³ ջրաքանակ:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով