Հայաստանի համար առարկայական է հատկապես հարևան ոչ բարեկամական երկրներից բխող ահաբեկչական սպառնալիքը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթվա վերջին նաև Հայաստանում լայն տարածում գտավ ՌԴ ՆԳ նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխի հայտարարությունն առ այն, թե Սիրիայում և Իրաքում պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հետաքրքրություններ ունի Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածքներում. թեմայի շուրջ քննարկումները տարբեր ձևաչափերում արդիական են ցայժմ:

Ինչպես նշված հայտարարության, այնպես էլ մասնավորապես Հայաստանին սպառնացող իսլամիստական ահաբեկչական վտանգի գնահատման հարցում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ մի քանի իրողությունները՝ ներկայացված պայմանական հաջորդականությամբ՝

  1. Ահաբեկչությունը և միջազգային ահաբեկչությունը միջազգային բնույթի հանցագործությունների այն տեսակն է, որը տարբեր գաղափարական հիմնավորումներով (մերօրյա աշխարհում հատկապես իսլամական ծայրահեղ արմատականությունն է) մարդկությանը թևանցուկ կերպով ուղեկցում է դարեր շարունակ, և այս արհավիրքից ապահովագրված չէ Երկիր մոլորակի որևէ պետություն: Հետևաբար, նաև ՀՀ համապատասխան ծառայությունները պետք է մշտական զգոնություն ցուցաբերեն նման վտանգի կանխարգելման հարցում:
  1. Նշված ահաբեկչական խմբավորման գաղափարախոսության և գործելաոճի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կարելի է փաստել, որ դրանց գործունեության թիրախում առավելապես մուսուլմանական կամ գոնե իսլամ դավանող որոշակի բնակչություն ունեցող երկրներն են, որտեղ նպատակաուղղված կերպով իրականացվում է ծայրահեղական գաղափարների արմատավորման և տարածման բացահայտ կամ ստվերային գործընթաց. Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրների շարքում է, որտեղ իսլամիստական ահաբեկչական ուղղակի սպառնալիքը գրեթե զրոյական մակարդակում է: Այստեղ չկան իսլամական, ծայրահեղ արմատական կառույցներին հարող տարաբնույթ խմբեր, անգամ քաղաքացիներ կամ դրանց գաղափարակիցներ, ինչպես նաև՝ ՀՀ-ն ահաբեկչական կառույցների ո՜չ գաղափարական, ո՜չ ռազմաքաղաքական թիրախների շարքում, վստահաբար, առաջիններից չէ:
  1. Անցած 8 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում տեղ գտած մի շարք զարգացումների հետևանքով ինչպես նշված տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ահաբեկչական սպառնալիքի ահագնացման գործընթացում իրենց ուղղակի մասնակցությունն են ունեցել Հայաստանին հարևան բացարձակապես բոլոր երկրների քաղաքացիներ: Հետևաբար, առավել մեծ է հավանականությունն առ այն, որ ծայրահեղականների՝ իրենց բնակության երկիր վերադառնալու պարագայում, համընդհանուր կանխատեսումների տրամաբանությամբ, ինչպես նաև որոշակի արտաքին ուղղորդման հնարավոր միտումների դեպքում ահաբեկչական վտանգը տարբեր դրսևորումներով կարող է սրվել առաջին հերթին ՀՀ հարևան երկրներում, ինչը որոշակի զգոնություն է պահանջում նաև Երևանի համար:
  1. Հայաստանի համար առավել առարկայական է արտաքին ահաբեկչական սպառնալիքի հնարավորությունը՝ պայմանավորված հարևան ոչ բարեկամական երկրների կողմից տարաբնույթ ծայրահեղական խմբավորումների՝ հայկական պետությունների դեմ որևէ ռազմագործողության ընթացքում ներդրման հավանականությամբ: Այս ուղղությունը ապացուցված է ինչպես ԼՂ հակամարտության 1990-ականների ակտիվ ռազմական շրջափուլում, այնպես էլ 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նման պրակտիկայի կիրառման հանրահայտ փաստերով: Ի դեպ, նման գործելաոճը հատկապես Թուրքիայի կողմից լայնորեն կիրառվել է նաև անցած տարիներին Սիրիայում, Իրաքում՝ բազմաբնույթ խնդիրներ լուծելու նպատակով:
  1. ՌԴ պաշտոնյայի հայտարարության մեջ թվարկված երկրների շարքում, օրինակ, Ադրբեջանի, Վրաստանի (իսկ Ռուսաստանինը, բնականաբար, միտումնավոր) բացակայությունը խոսուն վկայությունն է այն հանգամանքի, որ անթաքույց կերպով փորձ է արվում նաև հետխորհրդային տարածքին սպառնացող ընդհանուր ահաբեկչական սպառնալիքի դեմ համընդհանուր պայքարի խնդիրը բերել հատկապես ՀԱՊԿ-ի օրակարգ՝ դեռևս տեղեկատվական-քարոզչական դաշտում ստեղծելով դրա համար անհրաժեշտ հիմքերը:

Արմեն Պետրոսյան

Հայերեն

Արդյոք աշխատող հայրերն օգտվում են հայրության արձակուրդից․ հրապարակվել են հետազոտության արդյունքները

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս

Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացրած արտադրանքին

Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի ավարտական նիստին քննարկվել են համայնքային հարցեր

«Դիլի» պլոմբիրը վերադարձնում է մանկության համը․ ինչպե՞ս սպառողների արձագանքը դարձավ նոր կարգախոս

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ

Գավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակը

Պրակտիկանտները կարող են վարձատրվել, նրանց ստաժը կհաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ. նախագիծ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը