Իրանի ԱԳ նախարարը Թեհրանի վրա ԱՄՆ-ի ճնշումը որակել Է «տնտեսական ահաբեկչություն»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող ճնշումը որակել Է «տնտեսական ահաբեկչություն», քանի որ այն խանգարում Է օգնություն ցուցաբերել Իրանում հեղեղումներից տուժածներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի եւ Միջազգային դատարանի վճռի չկատարումը, խանգարում են իրանկան Կարմիր մահիկի կողմից բոլոր այն շրջաններին օգնություն ցուցաբերելուն, որոնք ամայացել են աննախադեպ հեղեղումներից»,- գրել Է Զարիֆը Twitter-ում, նշելով, որ Իրանն այդ պատճառով չի ստանում փրկարար ուղղաթիռներ:

«Սա պարզապես տնտեսական պատրերազմ չԷ, սա տնտեսական ահաբեկչություն Է»,- հավելել Է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը:

Անցած շաբաթվանից Իրանում մոլեգնում են տեղատարափներից առաջացած սաստիկ հեղեղումները, որոնք ընդգրկել են երկրի նահանգների մոտավարապես մեկ երրորդը: Տարերքի հարվածը տասնյակ մարդկանց կյանք Է խլել: Երկրի իշխանությունները որոշել են զինվորականներին գործի դնել տուժածներին օգնելու եւ հեղեղումների հետեւանքները վերացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս