Միջազգային

Մարիա Զախարովան գլխավորել Է ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվող կանանց վարկանիշը

2 րոպեի ընթերցում

Մարիա Զախարովան գլխավորել Է ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվող կանանց վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «Մեդիալոգիա» ընկերության վարկածով, գլխավորել Է ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվող կանանց վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետազոտության արդյունքների համաձայն, անցյալ տարվա ընթացքում ռուսական մասսմեդիայում Զախարովային հիշատակել են 158 հազար 474 անգամ: Երկրորդ եւ երրորդ տեղերում են՝ հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը (135265 հիշատակում) եւ Օլգա Բուզովան (118566): Չորրորդ հորիզոնականում ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Է (107575), հինգերորդում՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան (91005): Թոփ 10-ում տեղ են գտել նաեւ Ալլա Պուգաչովան, առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը եւ բրիտանական Սոլսբերիում իր հոր հետ միասին տուժած Յուլյա Սկրիպալը:

Վարկանիշը կազմվել Է 49 հազարից ավելի աղբյուրների՝ հեռուստատեսության, ռադիոյի, թերթերի, ամսագրերի, լրատվական գործակալությունների, ինտերնետ-հրատարակությունների հիման վրա: «Մեդիալոգիան» անկախ, մեդիաակտիվներ չունեցող հետազոտական ընկերություն Է տեղեկատվական տեխնոլոգիաների բազայի վրա, որը մասնագիտանում Է իրական ժամանակում ԶԼՄ-ների եւ սոցմեդիայի վերլուծության բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում