Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 28-ին մասնակցել է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին:

Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների վերաբերյալ, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նա ասել է, որ հասարակական հարաբերությունների կարգավորման և հանրային կյանքի տարբեր բնագավառներում պետության վարած քաղաքականության հիմքը հանրային օգուտի մաքսիմալացումն է, ինչը նշանակում է, որ պետությունը մեկընդմիշտ հեռացել է խմբային շահերի իրացմանն աջակցող որոշումների պրակտիկայից։ Ավելին, կառավարությունը իր որոշումներում առաջնորդվելու է երկարաժամկետ կտրվածքով երկրի զարգացման ու կայունության համար ամուր սյուներ ապահովելու մտադրությամբ՝ կոտրելով այն հիպոթեզը կամ «քաղաքական» ճշմարտությունը, որ կառավարությունների մտածողության հորիզոնը պարփակված է մեկ ընտրական շրջափուլի մեջ։

Փոխվարչապետն ընդգծել է, որ զարգացման չափորոշիչը ոչ թե համախառն ներքին արդյունքի աճն է, այլ անհատի ու հասարակության բարեկեցությունը։ Այս գաղափարը ձգվում է տնտեսական բարեկեցության, կրթական ու առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության, ենթակառուցվածքային հարմարավետության կատեգորիաներից մինչև հասարակական, էներգետիկ ու բնապահպանական անվտանգություն, մշակութային ինքնաբավություն և պարզապես սեփական կյանքից բավարարվածություն։ Այս ընկալման վրա էլ Կառավարությունը ձևակերպել է Հայաստանի ներառական զարգացման տեսլականը։

Ներառական զարգացման համատեքստում Տիգրան Ավինյանը մանրամասն քննարկել է կրթության, գիտության, առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման առանցքային դերը: Առանձին անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ունեցած դերին և ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև գործարար միջավայրի բարելավման, վարչարարության նվազեցման, թվայնացման ու պետական կառավարման արդիականացման հարցերում կառավարության մոտեցումները:

Ելույթին հետևել է հարցուպատասխան համաժողովի մասնակիցների հետ:

Հայերեն Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան