Հասարակական

Երևանում անցկացվել է «Հոգևոր արժեքները և ժամանակակից պետությունը» թեմայով համաժողով

1 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվել է «Հոգևոր արժեքները և ժամանակակից պետությունը» թեմայով համաժողով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվել է «Հոգևոր արժեքները և ժամանակակից պետությունը» թեմայով համաժողով, որը կազմակերպվել էր «Ինտեգրացիայի և զարգացում» հասարակական կազմակերպության և Ցանցային հետազոտությունների ինստիտուտի կողմից: Համաժողովին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված ԵԱՏՄ երկրների դեսպաններ, առաջատար հայ եւ ռուս փորձագետներ, հետազոտողներ:

Մասնակիցները քննարկել են ժամանակակից հասարակության առավել կարեւոր խնդիրները կապված՝ հոգեւոր արժեքների պահպանման, կրոնի դերի, ավանդույթների եւ հարաբերությունների արդիականացման հետ: Քննարկման առանցքում են եղել հոգևոր արժեքների հետ կապված այն գործընթացները, որոնք տեղի են ունենում առանձին պետություններում եւ ամբողջ աշխարհում:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր խոսքում նշել է, որ ժամանակակից աշխարհն արագ փոփոխվում է, և այդ պայմաններում կարևոր է արժեքների ինչ-որ համակարգ պահպանելը։

«Շատ կարևոր է արժեքների համակարգ պահպանելը` բարին չարից, լավը վատից, օգուտը վնասից տարբերելու համար: Դրանում առանցքային դեր է խաղում գենետիկ առանցքը: Դրանք էլ հոգևոր արժեքներն են ինչպես անհատի, այնպես էլ՝ հասարակության», – ասել է դեսպանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում