Քաղաքականություն

Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Տարբեր լրատվամիջոցներ հանդիպումների վայրի և ժամկետների վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ են նշում, սակայն պաշտոնական հայտարարություն կողմերից և միջնորդներից դեռևս չի եղել:

Տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո՝ մարտի 1-ին իրենց տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ ) ողջունել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպելու համանախագահների հովանու ներքո:

Սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: Իսկ մինչ այդ կայացել էերեք ոչ պաշտոնական հանդիպում՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում