3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)ռազմավարական խորհրդատու ԲարրիՋեքսոնիգլխավորածպատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպմանընթացքումքննարկվելենկրթության և գիտությանհամակարգումբարեփոխումներիհիմնական ուղղություններին, կրթության կառավարմանարդյունավետությանբարձրացմանը ևգերատեսչականկարողություններիհզորացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում կողմերը կարևորել են մասնավորապես հաղորդակցության ռազմավարությանմշակումը` շեշտը դնելով կրթության բոլոր մակարդակներում մեկնարկած բարեփոխումների գործընթացում հանրային ընկալումների աջակցության դերակատարման բարձրացման վրա:
Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է ներկայումս ընթացող բարեփոխումների ծրագրերը` հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառներում: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտում առաջնային է համարվում կրթական նոր չափորոշիչների ու առարկայական ծրագրերի մշակումը, միջին մասնագիտական կրթության բնագավառում` դուալ կրթության համակարգի ներդրումն ու աշխատաշուկայի հետ ՄԿՈՒ հաստատությունների կապերի ամրապնդումը: Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, ինչպես նշել է Ա. Անափիոսյանը, մեծապես պայմանավորված են լինելու բուհերում հետազոտական բաղադրիչի ավելացմամբ, որին կնպաստեն «Բարձրագույն կրթությանև գիտատեխնիկական գործունեությանմասին»ՀՀօրենքինորնախագծի ընդունումը:
Ոչ ֆորմալ կրթության զարգացումը ևս կարևոր ուղղություն է. այս ասպարեզում հաջողություններ է արձանագրել «Թումո» ստեղծարար կենտրոնը: Մասնավորապես, նախարարի տեղակալի տեղեկացմամբ` Եվրոպականմիության և «Թումո» կենտրոնի միջև օրերս կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել էինժեներականևկիրառականգիտություններինորհամալիրի կառուցումը:ՆորհամալիրնիրմեջկներառիSTEM /մաթեմատիկա, ճարտարագիտություն և բնագիտական առարկաներ/հետազոտություններիև ՏՏլաբորատորիաներ, ինչպես նաև այլ կարևոր ենթակառուցվածքներ: Դրանքհնարավորությունկտան բուհերումսովորողուսանողներինևերիտասարդմասնագետներինձեռքբերելկիրառականհմտություններ:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)խորհրդատվական թիմը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարությանը` հաղորդակցության ռազմավարություն մշակելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր: