Միջազգային

Ֆրանսիայում նոյեմբերից ի վեր ավելի քան 8,7 հազար «դեղին բաճկոնավորների» են ձերբակալել

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում նոյեմբերից ի վեր ավելի քան 8,7 հազար «դեղին բաճկոնավորների» են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունն ու ժանդարմերիան 2018 թվականի նոյեմբերից ի վեր «դեղին բաճկոնավորների» ցույցերում կարգուկանոն հաստատելու ընթացքում ձերբակալել են ավելի քան 8,7 հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հայտնել Է Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում: Հարկերի ու գների աճի դեմ բնակչության զանգվածային բողոքները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ին:

Նախարարի տվյալներով՝ այդ թվից մոտավորապես 2 հազար հոգի արդեն դատապարտվել են ֆրանսիական դատարանների կողմից: «40 տոկոս դեպքերում օրինազանցները պատժվել են բանտարկության իրական ժամկետներով, իսկ մնացած 60 տոկոսի նկատմամբ կիրառվել են այլ միջոցներ: Մասնավորապես, այդ մարդկանց դատապարտել են պարտադիր հանրօգուտ աշխատանքների կամ նրանց նկատմամբ կիրառվել Է պայմանական պատժաժամկետ»,-հայտնել Է նախարարը: Ձերբակալվածներից մի քանիսին արգելված Է առաջիկա ամիսներին այցելել Փարիզ:

Այդ մարդկանց նկատմամբ բանտարկության ժամկետների տեւողությունը մեկ ամսից մինչեւ երեք տարի Է: Ներկայում դատարաններում են գտնվում գործեր, որոնցով պետք Է պատասխանատվության ենթարկվի եւս 1800 մարդ: Արդեն քննված գործերով անմիջականորեն դատարանի դահլիճից կամ բերման ենթարկելուց անմիջապես հետո եւ զանցանքի լրջության հաշվառմամբ բանտ Է ուղարկվել 390 մարդ:

Մարտի 23-ին «դեղին բաճկոնավորների» բողոքի՝ թվով 19-րդ համազգային օրվա արդյունքների վերաբերյալ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտնել Է ընդհանուր առմամբ երկրում 233 մարդու բերման ենթարկելու մասին, որոնցից 172-ը կալանքի տակ են առնվել: Եվս 107 անձանց ոստիկանների ու ժանդարմների կողմից բանավոր նախազգուշացումներ են արվել չարտոնված ցույցերին ու հանրահավաքներին մասնակցելու համար: Փարիզի դատախազությունը կիրակի օրը հայտնել Է, որ նախորդ օրը կալանքի տակ Է վերցվել 75 մարդ, որոնցից 17-ն անչափահասներ են: Ներկայում կալանքի տակ Է մնում 46 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում