Եվրոպա

Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք

2 րոպեի ընթերցում

Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ հակամարտության դեպքում Գերմանիան և Լեհաստանն իրենց ռազմական կարողությունները կտրամադրեն զորքերն արևելք տեղափոխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Գերմանիան և Լեհաստանը ՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցներն են։ Պաշտպանության անհրաժեշտության դեպքում մեր երկրների միջոցով դաշնակիցների հարյուր հազարավոր զինվորներ կտեղափոխվեն արևելք՝ ինչպես Լեհաստան, այնպես էլ Բալթյան երկրներ», - հայտարարել է Վադեֆուլը գերմանա-լեհական համաժողովում։

Նրա խոսքով՝ Գերմանիան և Լեհաստանը կձևավորեն ՆԱՏՕ-ի եվրոպական պաշտպանության և զսպման հիմքը։ Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է երկրների միջև պաշտպանական համաձայնագրի թարմացման կարևորությունը։

«Այն (խմբ.՝ համաձայնագիրը) ներուժ է բացում պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր համագործակցությունը խորացնելու համար այնպես, ինչպես դա պետք է լինի մերձավոր հարևանների և դաշինքի դաշնակիցների միջև։ Եվ այն մեզ ավելի  սերտորեն է կապում համատեղ զորավարժություններում, հատկապես Բալթիկ ծովի տարածաշրջանում», - հավելել է Վադեֆուլը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի կուտակման վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում