Եվրոպա

Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ ընդգծելով, որ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության, նորարարությունների, տիեզերական անվտանգության և Երկրի դիտարկման ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

«Քննարկել ենք նաև Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանական արդյունաբերության և տիեզերական տարածության գլխավոր տնօրինության (DG DEFIS) հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները»,– գրել է նախարարը՝ կից հրապարակելով նաև լուսանկար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում