Եվրոպա

ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին

Հյուսիսատլանտյան դաշինքը դեռևս չի քննարկում Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը, սակայն կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ Եվրամիության ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների համաժողովից առաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է The Guardian պարբերականը։

Ռյուտեի խոսքով՝ Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիների վերաբացման հարցը քննարկվում է դաշնակիցների շրջանում և Եվրոպական միությունում։

«Սրանք քննարկումներ չեն, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-ի շրջանակներում քաղաքական մակարդակով։ Սրանք քննարկումներ են, որ ներկայում անցկացվում են ԵՄ-ի շրջանակներում։ Իհարկե, մենք հետևում ենք այդ քննարկումներին, և մենք կաջակցենք դրանց այնտեղ, որտեղ կարող ենք», - վստահեցրել է նա։

Ռյուտեն հավելել է, որ Ռուսաստանի ծավալած պատերազմն արդեն ընթանում է հինգերորդ տարին, և Ուկրաինային օգնության տրամադրումն առաջնահերթություն է մնում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցույց է տալիս, որ «Ռուսաստանի ռազմական մեքենան անհաղթելի չէ», և ռազմաճակատում դինամիկան փոխվում է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ այս առավելությունը պահելու համար հարկավոր է շարունակել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում