Հասարակական

Հայկ Մարությանին չի գոհացնում «Սանիթեք»-ի աշխատանքը Երևանի աղբահանությունը կատարելու հարցում

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանին չի գոհացնում «Սանիթեք»-ի աշխատանքը Երևանի աղբահանությունը կատարելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ բավարար է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը՝ Երևանի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում Մարությանը նշեց, որ դրա մասին բազմիցս ասել է:

««Սանիթեք» ընկերությանը նկատողություն ենք անում և ասում , թե ինչ հստակ գործողություններ պետք է անեն: Քաղաքապետարանի կոմունալ հարցերով վարչությունը ամենօրյա աշխատանքով , ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է այդ ընկերությանը իրենց իսկ սխալները, որպեսզի նրանք ուղղեն: Անկեղծ` մինչև այս պահը իրենք անընդհատ խոսք են տվել, որ կուղղեն և իրապես որոշ չափով ուղղվել է, եթե նկատել եք»,- ասաց Մարությանը:

Հարցին` թե արդյոք այլ օպերատորներ ևս ներգրավելու են մայրաքաղաքի մաքրության աշխատանքներին, նա պատասխանեց.

«Երկրորդ օպերատոր պետք է ներգրավվի, իսկ երկրորդ օպերատոր ներգրավելու համար պետք է այս օպերատորի հետ խզել կնքված պայմանագիրը: Մենք այդ գործընթացի մեջ ենք: Եթե մենք ուղղակի խզենք պայմանագիրը` սա մեծ տուգանքների, տույժերի բեռ կլինի քաղաքի վրա, դրա համար մենք մեզ իրավունք չենք վերապահում ուղղակի խզել, այլ ընթացակարգով պետք է դա անել»,- եզրափակեց Մարությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում