Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դարիղա Նազարբաևայի հետ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դարիղա Նազարբաևայի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դարիղա Նազարբաևայի հարուստ փորձն ու գիտելիքները նոր պաշտոնում լավագույնս կծառայեն բարեկամ Ղազախստանի հետագա առաջընթացին, ինչպես նաև հայ-ղազախական միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը Դարիղա Նազարբարևային մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

* * *

Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Սենատի նախագահ Դարիղա Նազարբաևային:

Կարևորելով հայ-ղազախական միջխորհրդարանական կապերը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխադարձ հարգանքն ամուր հիմք կծառայեն երկու պետությունների խորհրդարանների արդյունավետ համագործակցության խորացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում