Քաղաքականություն

Քաղաքացու օրը Անկախության տոնից հետո 2-րդ կարևոր օրն է ՀՀ նորանկախ պատմության մեջ. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Քաղաքացու օրը Անկախության տոնից հետո 2-րդ կարևոր օրն է ՀՀ նորանկախ պատմության մեջ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրը Անկախության տոնից հետո 2-րդ կարևոր օրն է համարում ՀՀ նորանկախ պատմության մեջ:

Այդ մասին նախարարը նշեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության կողմից ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու որոշմանը:

«Անցած տարվա իրադարձությունները, որ պետք է նշենք, անկախության տոնից հետո երկրորդ հիշարժան օրն է լինելու մեր նորանկախ պատմության ընթացում, և մենք դա արձանագրում ենք, միևնույն ժամանակ չենք ֆիքսում կոնկրետ օրը: Կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտությունը, եթե տարիներ անց որևէ կառավարություն կտեսնի, կցանկանա, նոր կֆիքսի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ այդ օրվա ընտրությունը չի կապվում ապրիլի 23-ի հետ, երբ հրաժարական տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրվել է այդ օրը, որպեսզի լինի հանգստյան օր և լրացուցիչ հանգստյան օրվա կարիք չլինի: «Հիմնական իրադարձությունները տեղի էին ունեցել ապրիլի վերջին, դրա համար է ընտրվել ապրիլի վերջին շաբաթ օրը»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում