Վարչապետի համոզմամբ, ՊԵԿ-ի աշխատանքի արդյունավետությունը, ցուցանիշները որակական առումով փոխվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՊԵԿ-ի համար 2018 թվականը հեշտ տարի չի եղել: Աշխատանքում եղել են բազմաթիվ թերություններ, որոշ բացթողումներ, բայց 2019 թվականին առկա է բացարձակ այլ իրավիճակ: Մատենադարանում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հստակ տեսնում եմ, որ ՊԵԿ-ի աշխատանքի որակը, արդյունավետությունը, ցուցանիշները փոխվել են: ՊԵԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվածությունը եղել է հետևյալը, պետական եկամուտների հավաքագրման առումով տարին անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ և այդ բարձր տրամադրությունը չի լինելու բիզնեսի վատ տրամադրության հաշվին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ պետական համակարգում կադրային քաղաքականությանը և աշխատողների վարձատրությանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական համակարգում բարձր որակավորում ունեցող անձինք են անհրաժեշտ:

«Հայաստանում մաքսային տեսուչը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, և մենք այստեղ հասկանում ենք, որ ունենք խնդիրներ: Միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Ես մնում եմ այն կարծիքին, որ պետությունը պետք է բարձր որակի ծառայություն մատուցի, իսկ դրա համար պետք է աշխատեն բարձ որակավորում ունեցող մարդիկ: Համակարգում բարձր որակավորում ունեցող մարդկանց բերելու կամ պահելու համար պետք է վարձատրության հետ կապված լուծումներ ունենանք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ՀԴՄ կտրոնների հետ կապված վերջին շրջանի դինամիկայի մասին: Նրա խոսքով, 2018թ. մայիսից այս կողմ Հայաստանում մոտ 65 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, գործարարներին, որ ուղերձին ականջալուր են եղել: ՊԵԿ-ն այդ առումով վստահ է զգում, տեսնում է, որ դինամիկա կա, աճ կա և դժվարությունները կհաղթահարվեն: Այո, դժվարություններ եղել են, սակայն արդյունքում էական փոփոխություններ են եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան