ԵՊՀ պրոֆեսորն իրատեսական է համարում տնտեսական թռիչքային զարգացման վերաբերյալ Արայիկ Հարությունյանի առաջարկը

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանն իրատեսական է համարում Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահԱրայիկ Հարությունյանի առաջարկը Հայաստանի թռիչքային զարգացման համար արտաքին պարտքի ծավալը մեծացնելու վերաբերյալ։ Առաջարկը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված բաց նամակում։

«Առաջարկության վերաբերյալ առաջին արձագանքները եղել են դրական և կարող եմ ասել, որ այն իրատեսական է: Պարզապես, այդ ռեսուրսները պետք է օգտագործվեն արդյունավետ: Անհրաժեշտ է ներգրավվող միջոցները ծառայեցնել երկրի տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը և կյանքի որակի լավացմանը: Աշխարհում չկան պետություններ, որոնք արտաքին պարտք չունեն: Պատճառն այն է, որ արտաքին շուկաներում փողն ավելի էժան է: Նշված առաջարկությունը կառուցված է հենց այս թեզի վրա: Այս տեսանկյունից կարևոր է ներդրումային միջոցներ ունենալը: Պետք է համոզված լինենք, որ միջոցները արդյունավետ են օգտագործվելու, այսինքն՝ ավելացվելու է զբաղվածությունը և ավելանալու են արտահանման ծավալները»,- նշել է տնտեսագետը՝ վկայակոչելով հետազոտությունները և ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնական արգելքը բավարար ֆինանսական միջոցների պակասն է, որն էլ հանգեցրել է փողի «թանկացմանը»: «Հայաստանում և Արցախում կարող են հեղափոխական և արմատական վերափոխումներ կատարվել: Երկու հանրապետությունում էլ տնտեսության արգելակներից հիմնականը ցածր աշխատավարձն է: Անհրաժեշտ է նաև այս խնդիրը լուծել, և այս համատեքստում կարևագույն գործոն է լինելու առաջիկա տարիներին աղքատության հաղթահարումը»,- հավելել է Աշոտ Մարկոսյանը։

Նա տեսնում է երկու հայկական պետությունների տնտեսական քաղաքականությունների ներդաշնակեցման անհրաժեշտություն և կարծում, որ երկու հայկական պետությունների հնարավորությունների օգտագործումը ավելի մրցունակ է դարձնում հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը:

Տբնտեսագետն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «տնտեսական հեղափոխություն» եզրի կիրառմանը, այն հակադարձումներին, թե տնտեսագիտության մեջ այդպիսի տերմին գոյություն չունի: «Սկզբունքորեն դեմ եմ, որ նման տերմին գոյություն չունի: Սոցիալ-տնտեսական զարգացումը կարող է ընթանալ երկու ճանապարհով՝ աստիճանական և արմատական փոփոխությունների: Սրանք մեկը մյուսին հերթագայում են: Գոյություն ունի արմատական հեղափոխության երկու տարբերակ. առաջինը, որը ժխտում է ամեն ինչ և առաջարկում է ամեն ինչ սկսել նոր էջից և երկրորդ հիմնական ճանապարհը, որը գոյություն ունի, երբ արմատական փոփոխություններն արվում են կառուցողական նպատակով՝ ավելի արագացնելու և ավելի արդյունավետ հետևանքներ բերելու տեսանկյունից»,- ընդգծել է տնտեսագետը՝ կարևորելով պետության կամ կառավարության արդյունավետության բարձրացումը: «Պետք է կարողանալ նաև տնտեսական աճը զուգակցել համաշխարհային զարգացման օրինաչափությունների հետ: Զարգացման ընդհանուր օրինաչափությունը պետք է կարևորագույն սկզբունք (ուղենիշ) հանդիսանա ազգային տնտեսության զարգացման համար: Այստեղ առաջանում է ևս մեկ խնդիր, որը վերաբերում է հատկապես բնակչության զբաղվածության ավելացմանը և մարդկային ներուժի զարգացմանը»,- նկատել է Աշոտ Մարկոսյանը:

Նա Արցախ այցի ընթացքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ