Սպորտ

Պետեր Չեխը գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանին 

1 րոպեի ընթերցում

Պետեր Չեխը գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանին 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետեր Չեխը գովաբանել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռեն»-ից կրած պարտությունից հետո Չեխը, խոսելով Մխիթարյանի մասին, մասնավորապես ասել է. «Պետք է արժանին մատուցել Մխիթարյանին, քանի որ հրաշալի խաղ ցուցադրեց մի դիրքում, որտեղ գուցե երբեք չէր խաղացել: Նրա` աջ պաշտպանի դիրքում խաղալն օգնեց թիմին»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալ»-ը Ֆրանսիայում մրցեց «Ռեն»-ի հետ և պարտվեց 3:1 հաշվով: Առաջին կեսում «զինագործների» ֆուտբոլիստ Սոկրատիսը կարմիր քարտ ստացավ, որից հետո Մխիթարյանը ստիպված էր փոխել խաղային դիրքը և գործել արդեն պաշտպանի դիրքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում