Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին ինքնատիպ համերգներ են խոստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին հայ ունկնդրին խոստանում են երկու անմոռանալի համերգ ինքնատիպ ծրագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեցին երաժիշտները:

«Մարտի 9-ին Ֆեդերիկո Մոդելչին որպես սաքսոֆոնահար ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, որը կղեկավարի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, իսկ մարտի 13-ի համերգը կղեկավարի և որպես դիրիժոր հանդես կգա Ֆեդերիկո Մոնդելչին, իսկ մենակատար կլինի Սիմոնե Զանկինին, որը առաջին անգամ է Հայաստանում»,- ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ առաջին համերգը կրում է «Անմոռանալի Beatles» խորագիրը, որտեղ զետեղված են Իտալական կինոյի երաժշտությունը, ինչպես նաև հանրահայտ լիվերփուլյան քառյակի՝ Beatles-ի սիրված ստեղծագործությունների մշակումները՝ կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար, Բաբաջանյանի, Մորիկոնեի, Թարիվերդիևի, Մոլինելիի ստեղծագործությունները:

Ֆեդերիկո Մոնդելչին ներկայացրեց երկրորդ համերգի մանրամասները՝ շեշտելով, որ ներկայանալու են բոլորովին նոր ծրագրով: «Ես շատ ուրախ եմ կրկին Հայաստանում լինելու կապակցությամբ: Այս անգամ ես եկել եմ Հայաստան իմ ընկերներից Սիմոնե Զանկինիի հետ, մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում միասին. սաքսոֆոն և ակորդեոն համադրությամբ»,-ասաց նա:

Երաժիշտները վստահեցնում են, որ հայ ունկնդրին հետաքրքիր համերգ է սպասվում: Երկրորդ համերգին հնչելու են Բախի, Պիացոլայի, Գալիանոյի ստեղծագործությունները:

«Անհամբեր սպասելու եմ համերգին: Ինձ պատմել են, որ հայ հանդիսատեսը շատ ջերմ է, ուզում եմ տեսնել»,- հավելում է Սիմոնե Զանկինին:

Նա շեշտեց, որ որոշ ստեղծագործություններ կատարելու են Ֆեդերիկո Մոնդելչիի հետ միասին, որոշները՝ առանձին:

Երաժիշտները նաև նշեցին, որ շատ են սիրում հայկական երաժշտությունը՝ խոստովանելով, որ այստեղ կա ինչ-որ հոգևոր բան:

Համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյանի համերգասրահում մարտի 9-ին և 13-ին:

Էլիզա Բալայան

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին