Նոր Հայաստանը պատրաստ է նոր գաղափարներ առաջարկել ԵՄ-ի հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած քննարկումների ժամանակ անդրադարձել են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք ՀՀ վարչապետի խոսքով, միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության ժամանակ ընդգծեց, որ

Հայաստանում այդ ընտրությունների նկատմամբ աննախադեպ հասարակական վստահություն կար:

«Այս համատեքստում մենք նաև բարձր ենք գնահատում ընտրական գործընթացների հաջող կազմակերպման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը:

Անշուշտ, մեր երկրում տեղի ունեցած այդ դինամիկ քաղաքական փոփոխությունները, ինչպես նաև մեր ժողովրդավարական ընտրություններն էլ ավելի մոտեցրին Հայաստանն ու Եվրամիությունը՝ ընդհանուր արժեքների շուրջ մեր նվիրվածության տեսանկյունից: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ:

«Ուրախ եմ, որ մեր եվրոպացի բարեկամներն ու գործընկերներն ունեն նման մոտեցում և տեսլական մեր երկկողմ օրակարգի նկատմամբ»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

Հայերեն العربية English Русский

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է