Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատարը «Ալաշկերտն» է 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ալաշկերտն» է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձմեռային դադարից հետո վերսկսված առաջնության 20-րդ տուրից հետո գործող չեմպիոն «Ալաշկերտն» ունի 33 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ և երրորդ տեղերը հավասար` 30-ական միավորով կիսում են «Բանանցը» և «Փյունիկը»: 29 միավորով 4-րդ տեղում «Արարատ-Արմենիան» է: Վանաձորի «Լոռին» մրցաշարային աղյուսակում միայն 5-րդն է և ունի 26 միավոր: 23 և 22-ական միավորով միմյանց հաջորդում են «Շիրակը» և «Գանձասար-Կապանը»: Աղյուսակի հետնապահները` «Արցախը» և «Արարատն» ունեն 13-ական միավոր:

Բարձրագույն խմբի 21-րդ տուրի խաղերը կկայանան մարտի 6-ին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ