Եղանակը կտաքանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մարտի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 4-ի ցերեկը, 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ, մարտի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 3-ի ցերեկը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով, մարտի 4-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский